ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 561 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 17-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 20:32-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:04-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 04:04-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում արյուն հեղել, վիրահատություններ ու ծախսեր անել: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց լավ է այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 561 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1