ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունիսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 525 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 6-ը համապատասխանում է լուսնային 18-րդ օրվան: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, աշխարհին օբյեկտիվորեն նայել, կողքից դիտել ինքներդ ձեզ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, պիտակավորելը, ծրագրելը:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական բողոքարկումների և որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում կտրել մազերն ու սափրվել: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Բարի նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումներն ու մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Թեթև սնունդ, կաթնամթերք օգտագործեք, հաճախ ու փոքր չափաբաժիններով կերեք: Օրվա երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 525 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0