2023 թվականի հունիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 589 | 21:00 | |
Հունիսի 3-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 08:03-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:00-ը, մարմնային գայթակղությունների օր է: Անհրաժեշտ է զուսպ լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 21:00-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ ու օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել, չարանալ, ագրեսիվ ու նախանձ լինել: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք կենդանիների և բույսերի մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ինքներդ ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթաների, ժամերի, մանր-մունր իրերի, քորոցների կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ հանգչելը, լամպի այրվելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը; Բացասական կլինի վառ կանաչը: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ: |
|