ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 672 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 25-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:27-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի ձու և միս ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 11:27-ից, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, մաքրել ստամոքսն ու աղիները:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել և ուրախանալ, երգել, մաքրել տունը, հագուստ քիչ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն բույսերի և պտուղների հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 672 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0