2023 թվականի հունիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1229 | 21:00 | |
Հունիսի 24-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:11-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 10:11-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի ձու և միս ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները, ջուրը աղտոտելը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների և ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնն ու երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում: |
|