2023 թվականի հունիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1152 | 21:00 | |
Հունիսի 23-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 13:34-ից՝ Կույսի: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:54-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ղեկավարվել բնազդով և ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Բայց պետք է խուսափել շատակերությունից: Սոված մնալ էլ խորհուրդ չի տրվում: Հատուկ ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 08:54-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի կեղտի և փոշու մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները: |
|