2023 թվականի հունիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 436 | 21:00 | |
Հունիսի 1-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 02:44-ից՝ Կարիճի: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:51-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, սովորելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու, կուտակելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 17:51-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք կբացվի, ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություներին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալ ու փայլուն իրեր գտնել: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա տվող երազները: |
|