ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 531 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 19-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:02-ը, արժե ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, ուստի արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չնախաձեռնել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ չի տրվում գերհոգնել, չարաշահել ալկոհոլը, կծու և շատ տաք ուտեստներ փորձել: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:02-ից, նորից հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, սննդակարգին հետևելը, առևտուր անելը: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը կապված է ուրախության, ստեղծագործելու, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, նոր սանրվածք անել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ գույները: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 531 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0