ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 679 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 18-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 13:57-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:14-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել: Արժե հրաժարվել ձևական կապերից, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելությունից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 03:14-ից ու շարունակվում մինչև 07:37-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ճամփան և աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտան բաներից ազատվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակն է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, պարտքեր տալ, ներողամիտ լինել: Ուտելիքը պիտի թեթև լինի: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատանքը: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց, հոտավետ նյութերի հետ գործ ունենալուց:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 07:37-ից մինչև 24:00-ը, արժե ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, ուստի արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չնախաձեռնել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ չի տրվում գերհոգնել, չարաշահել ալկոհոլը, կծու և շատ տաք ուտեստներ փորձել: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը և ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի և կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, քորոցները կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, կաթ ու կաթնամթերք, հաց օգտագործել: Լավ է երազներ չտեսնեք, քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 679 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0