2023 թվականի հունիսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 419 | 21:00 | |
Հունիսի 12-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:40-ը, վախերի դեմ պայքարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է տնային գործերով, տան կահավորմամբ, մաքրությամբ զբաղվելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնանալը, միս ուտելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:40-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն անհրաժեշտ է օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով, խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Պրովոկացիաներին մի տրվեք: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, աղբն ու մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Խորհուրդ է տրվում կեսօրից մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրև տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականան մի քանի տարի հետո: |
|