2023 թվականի հունիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 526 | 21:00 | |
Հունիսի 11-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 16:20-ից՝ Խոյի: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:33-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 01:33-ից, վախերի դեմ պայքարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է տնային գործերով, տան կահավորմամբ, մաքրությամբ զբաղվելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնանալը, միս ուտելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեություն ծավալել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստն ու քորոցները կորցնելը, և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Ուտելիքը պիտի լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի: |
|