ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հուլիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 557 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 29-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:59-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ հաղթանակ տոնելու օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել սեփական անձի հանդեպ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 18:59-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, սովորելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տնտեսության համար իրեր գնելը կամ պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Աշխարհը բացահայտելու և ճանաչելու օր է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ ծխել, և ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք մսից ու քաղցրավենիքից: Կարող եք գարեջուր ըմպել: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 557 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0