ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հոկտեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2840 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ պիտի աշխատեք, պատրաստ եղեք, որ հոկտեմբերին հաջողությունների հասնելը հեշտ չի լինելու: Հնարավոր են ձգձգումներ գործերում, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Որոշ Խոյեր կհասկանան, որ զուր ժամանակ են վատնել՝ փորձելով իրագործել ի սկզբանե անհույս նախագիծը: Ձեզ համար ամենակարևորն այն կլինի, որ հնարավորինս արագ խոստովանեք ձեր սխալներն ու որոշեք, թե հետո ինչպես եք գործելու:

Գործնական հարաբերություններում կարևոր կլինի ճկուն լինելը: Ամեն անգամ ձեր ուզածով չի լինի: Ինչ-որ հարցերում ստիպված եք լինելու բավական նշանակալի զիջումների գնալ: Բայց դա ձեզ չի խանգարի պնդել ձերը, երբ բանը իսկապես կարևոր բանի մասին լինի: Չի բացառվում ստիպված լինեք պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց նախկինում ձեզ մրցակից էիք համարում:

Մտերիմների հետ շփումներում հնարավոր են լարված պահեր, բայց դուք կաշխատեք ձեզ խելամիտ պահել, և դա էլ բավարար կլինի, որ խուսափեք լուրջ խնդիրներից: Հոկտեմբերի երկրորդ կեսը լավ փոփոխություններ է խոստանում ռոմանտիկ հարաբերություններում: Չեն բացառվում նոր սիրային տարվածությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական տրամադրվեք: Հոկտեմբերին շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք պատրաստ կլինեք համառություն դրսևորել, հաղթահարել խոչընդոտներն ու պահպանել լավատեսությունը, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Միաժամանակ կարևոր կլինի սեփական հնարավորությունները չգերագնահատելը և շրջահայաց լինելը, հատկապես լուրջ նախագծերին վերաբերող հարցերում: Աշխատեք զգույշ լինել մասնագիտական հարաբերություններում, կասկածելի անձանց հետ չկապվել, գումարն էլ խոստումնալից, բայց ռիսկային նախագծերում չներդնել:

Շատ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հնարավոր է պետք լինի ևս մեկ անգամ մտածել հին իրադարձությունների շուրջ, վերլուծել սխալները, փորձել հասկանալ, թե ինչու ամեն անգամ չի ստացվել հաջողության հասնել: Դուք ինքնաքննադատությամբ շատ չեք տարվի, բայց չեք էլ ժխտի, որ ինչ-որ բանում սխալ եք եղել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հոկտեմբերի սկիզբը ձեզ կզարմացնի անսովոր իրադարձություններով: Չի բացառվում կյանքում լուրջ փոփոխություններ նկատվեն կամ էլ որոշումներ ընդունեք, որոնցից հետո ամեն ինչ նախկինի նման չի լինի: Կարևոր կլինի չշտապելը: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ համոզվեք, որ պահի ազդեցությանը չեք տրվել, ամեն ինչ մտածել ու կշռադատել եք:

Հոկտեմբերի առանձնահատկություններից մեկն այն է լինելու, որ Երկվորյակները այդ հատվածում կարող են միայն սեփական փորձին ու առողջ բանականությանը ապավինել: Ուրիշների խորհուրդները միայն կշեղեն: Նույնիսկ եթե պարզապես ուզենաք ինչ-որ բան սովորել մյուսներից, դրա համար պիտի մեծ ջանքեր գործադրեք:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Երբեմն կթվա, թե ոչ մեկին ձեր հետաքրքրություններն ու ցանկությունները չեն հետաքրքրում, իսկ ձեր կողքին չկա մեկը, ով կարող է աջակցել ձեզ: Իսկ իրականում այդպես չի լինի: Ամսվա վերջին դուք կտեսնեք, որ շրջապատված եք ձեզ համար շատ բանի պատրաստ մարդկանցով:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հոկտեմբերի սկիզբը հասարակ չի լինի: Լարված կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն կթվա, թե ոչ ոք չի ուզում աջակցել ձեզ, հասկանալ, թե ինչ դժվարությունների եք բախվել: Եթե կիսվեք ձեր գաղափարներով, դրանք հազիվ թե աջակցություն ստանան, նույնիսկ եթե շատ լավը լինեն: Մտերիմների հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն են պահանջելու: Նույնիսկ հասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք. աշխատեք չնյարդայնանալ ու բարյացակամ լինել:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Հոկտեմբերի երկրորդ կեսը առաջինից հաջող կանցնի, ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, վճռական գործելն ու սեփական ուժերի հանդեպ վստահ լինելն է, նույնիսկ եթե պայմաններն անհաջող լինեն: Չի բացառվում լուծվեն նախկինում մեծ հուզումներ բերած ֆինանսական խնդիրները, և դուք ձեզ միանգամից ավելի ինքնավստահ ու հարմարավետ կզգաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հոկտեմբերի սկիզբը զգուշություն է պահանջելու գումարի հետ կապված ամեն հարցում: Լավ է չշտապեք գնումների հարցում, խոշոր գործարքներ չկնքեք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք ձեր գործընկերների հուսալի լինելու վրա: Աշխատավայրում մթնոլորտը լարված կլինի, հատկապես նոր գործով զբաղված Առյուծների համար, որոնք դեռ ամեն ինչ չեն հասցրել սովորել: Նրանք, ում աջակցության վրա հույս էիք դրել, կարող են իրենց տարօրինակ պահել, հրաժարվել օգնելուց ու խորհուրդներ տալուց: Բացի այդ, կպարզվի, որ դուք չեք հասկացել, թե ինչ հարաբերությունների մեջ են մյուս մարդիկ, կամ սխալ եք գնահատել իրավիճակն ընդհանուր առմամբ:

Նկատելիորեն հեշտ ու հաճելի կանցնի հոկտեմբերի երկրորդ կեսը: Այն բարենպաստ կլինի շփումների համար, հաջող կանցնեն գործնական բանակցությունները, իսկ հանդիպումներն ու զրույցները կուրախացնեն: Սա հարմար ժամանակ է լինելու անձնական կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Դուք գլուխ կհանեք ձեր զգացմունքներից, որոշումներ կընդունեք, որոնց համար հետո չեք զղջա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հոկտեմբերի սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Սովորականից հաճախ եք մի գործից մյուսին անցնելու, ոտքի վրա փոխելու ծրագրերը: Երբեմն դա կնյարդայնացնի, քանի որ կնախընտրեիք պարզապես իրագործել ավելի վաղ մտածածը; Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները: Տարաձայնությունների լուրջ առիթներ չեն լինի, բայց հնարավոր են վեճեր մանրուքների պատճառով: Հազիվ թե դրանք երկար ժամանակով փչացնեն հարաբերությունները, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք:

Հետո բարենպաստ և արդյունավետ շրջան կգա: Լսեք ինտուիցիային, որը կօգնի նպատակին տանող ճիշտ ճամփա գտնել, արագ գլուխ հանել բարդ գործերից ու անհրաժեշտ արդյունքն ստանալ: Հոկտեմբերի վերջին օրերին արժե խուսափել սթրեսային իրավիճակներից: Աշխատեք ժամանակ գտնել հանգստի, հաճելի և ոգեշնչող զբաղմունքների և այն մարդկանց հետ շփումների համար, որոնք աջակցում ու ոգեշնչում են ձեզ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հոկտեմբերի սկիզբը հեշտ չի լինի հատկապես շփումների տեսանկյունից: Կարող են սրվել հին տարաձայնությունները, երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Երբեմն դրա պատճառը ձեզ ոչ բնորոշ բռնկունությունը կլինի: Այն շատերին կզարմացնի: Ձեր հանգստությանը սովոր շրջապատողները խուճապի կմատնվեն, ինչ-որ մեկը նույնիսկ կարող է ժամանակավորապես դադարեցնել շփումները:

Դրական միտումներն արագ ուժ կհավաքեն, իրավիճակը կկայունանա: Ամսվա կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց համար առաջ ժամանակ չէիք գտնում, վերադառնալ հին ծրագրերին: Դուք կիրագործեք այն, ինչ ավելի վաղ եք մտածել ու շատ գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից:

Հոկտեմբերի վերջը նոր հնարավորություններ կբացի: Որոշ Կշեռքներ գործերում իրական բեկման կհասնեն: Պայմանները սպասվածի նման չեն դասավորվի, երբեմն պիտի արագ փոխեք ծրագրերը: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամսվա սկիզբը անհանգիստ կլինի, հազիվ թե անցնի առանց տնային տարաձայնությունների ու աշխատանքային վեճերի: Որոշ Կարիճներ կսկսեն կասկածել իրենց որոշումների ճշմարտացիությանը: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան միանգամից վարքի ճիշտ ձև ընտրել: Դուք կարող եք սխալներ անել, մինչև կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին: Կարևորը ժամանակին ամեն ինչ նկատելն ու ուղղելն է: Դա ձեզ մոտ հրաշալի կստացվի:

Ամսվա կեսը համբերատարություն է պահանջելու: Ամենայն հավանականությամբ այս շրջանում ձեր գործադրած ջանքերը ավելի ուշ պտուղներ կտան: Իսկ նրանք, ովքեր վերջերս են նոր գործեր ստանձնել կամ փոխել են աշխատանքը, իրենց դրսևորելու, իրենց տաղանդներին ու գիտելիքներին անսպասելի կիրառում գտնելու հնարավորություն կստանան: Ձեր հաջողություններին շատերն ուշադրություն կդարձնեն, և շուտով դուք անպայման հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Ամսվա վերջին օրերը հոգսերի մեջ կանցնեն: Շատ բան պիտի անեք, բայց դուք չեք անհանգստանա: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչն է կախված ձեզանից, իսկ ինչը՝ ոչ, և ջանքեր կգործադրեք ձեր գործերը հնարավորինս լավ անելու համար: Շրջապատողներին դա դուր կգա, շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հոկտեմբերի սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք կուզենաք արագ հասնել դրված նպատակներին, բայց հազիվ թե հաջողվի: Այնպես որ համբերությամբ զինվեք ու աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը, նույնիսկ եթե իրադարձությունները ուզածի նման չզարգանան: Աշխատավայրում դժվարություններ կառաջանան, հնարավոր են տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ, բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Ոչ ոք չի ուզենա ձեզ հետ վիճել: Իսկ ահա շատերը կփորձեն ընկերանալ ճիշտ է՝ հույս ունենալով օգտվել ձեր աջակցությունից ի շահ սեփական հետաքրքրությունների:

Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա, հանգիստ ու հաճելի օրեր կգան: Հոկտեմբերի կեսը հարմար կլինի աշխատանքի համար, նոր հեռանկարներ կբացի այն Աղեղնավորների առաջ, որոնք կենտրոնացած են կարիերայի վրա և ուզում են նոր մասնագիտական բարձունքներ նվաճել: Հավանական են հաջող բանակցություններ, չեն բացառվում համագործակցության առաջարկները:

Ամսվա վերջին օրերին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Կգա մտերիմների հետ շփումների համար բարենպաստ ժամանակը, նաև այն մարդկանց, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հոկտեմբերի սկիզբը հազիվ թե թեթև ու անամպ լինի: Ամենալուրջ խնդիրները հավանական են գործնական ոլորտում: Կարող են չեղարկվել ձեզ համար կարևոր պայմանավորվածությունները, ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել այն հանդիպումները, որոնց անհամբերությամբ եք սպասել: Պայմանները երբեմն բավական անհաջող կլինեն, բայց ոչինչ ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերը հունի կընկնեն, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Հոկտեմբերի երկրորդ կեսին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դուք հաջողությունների կհասնեք այն գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ ու համարյա անհույս, միայն ուժեր խլող են թվացել:

Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի առիթները կքչանան, հին վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում, ապագայի ընդհանուր ծրագրեր կհայտնվեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոկտեմբերի սկիզբը հոգսաշատ կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք ուրիշների գործերով, ուղղեք նրանց գործած սխալները: Ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Վտանգ կա, որ դուք մեծ ուժեր կվատնեք նախապես անհույս գործերի և նախագծերի վրա: Ուշադրություն դարձրեք հին ծանոթների տված խորհուրդներին: Կողքից տեսանելի կլինի այն, ինչը դուք, իրադարձությունների հորձանուտում գտնվելով, չեք նկատում:

Հոկտեմբերի երկրորդ կեսը հնարավորություն կտա լրացնել բաց թողածը, զբաղվել այն գործով, որը վաղուց է ձեզ հետաքրքրում: Կիրառում կգտնվի ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Շրջապատողները կխոստովանեն, որ շատ բանի եք ունակ: Չի բացառվում վերջին ժամանակներս լարված հարաբերությունները սկսեն դեպի լավը փոխվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի ողջ ամսվա ընթացքում: Միակ բանը, որը կարող է փչացնել հոկտեմբերը, արդեն մեծ ուժեր խլած գործը վերջապես ավարտին հասցնելու անհնարինությունը կլինի: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու վերադառնալ լուծված համարվող հարցերին: Բայց դա ձեզ չի խանգարի նոր բան ստանձնել:

Կուրախացնեն անսովոր առաջարկները: Ինտուիցիան կհուշի, որ արժե դրանց համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի: Դուք շատ բան կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք, պիտանի կապեր կհաստատեք: Հոկտեմբերի կեսը շատ բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար: Դուք նոր համախոհներ ու ընկերներ կգտնեք, չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Չի բացառվում մեծ գումար ստանաք, որը ճիշտ կտնօրինեք: Կարող են հաջողությամբ լուծվել ընտանեկան ունեցվածքից հետ կապված հարցերը:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2840 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0