21:00
2023 թվականի հոկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ

Հոկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 09:06-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:54-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների և ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ ու վերածրագրավորմամբ զբաղվելը; Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոսքի մաքրում անել: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 15:54-ից, վատ նշաններին արժե ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն ու կոտրել այն: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները անկանխատեսելի կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք արյան ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները, չի կարելի աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 685 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0