21:00
2023 թվականի հոկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ

Հոկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:27-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս, ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր ու նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:27-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների և ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ ու վերածրագրավորմամբ զբաղվելը; Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոսքի մաքրում անել: 

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Շիլաներ, հատիկավորներ, արմատապտուղներ օգտագործեք: Լավը կլինեն կոնկրետ, իրական երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1056 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0