2023 թվականի հոկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 844 | 21:00 | |
Հոկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 06:24-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, կարճ ժամանակով ոտքերը սառը ջրի մեջ պահելը: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 06:24-ից մինչև 20:55-ը, սիրո, ներողամտության, եզրահանգումների օր է: Անհրաժեշտ է վերլուծել անցած ուղին ու քավել մեղքերը: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը: Խուսափեք ագրեսիա ցուցաբերելուց, հոտավետ նյութերի հետ աշխատելուց: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 20:55-ից ու շարունակվում մինչև 24:00-ը, անհրաժեշտ է պայքարել ժլատության ու զավթողական բնազդների դեմ, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, ուստի անհրաժեշտ է խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն դրանք ծրագրեք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք գերհոգնելուց, ալկոհոլ օգտագործելուց, շատ տաք ու կծու ուտելիքներից: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Ծանր օր է, խորհուրդ է տրվում հետևեք ձեզ ու չտրվեք գայթակղություններին: Աղտոտության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել ու պղծել հողը: Ցանկալի չէ կտրել մազերն ու երգել: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակը, աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Խուսափեք միս ուտելուց: Այսօր հնարավոր են ծանր, սարսափազդու երազներ: |
|