2023 թվականի դեկտեմբերի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1823 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դեկտեմբերին շատ բան պիտի անեք, այնպես որ լավ է ժամանակը զուր չվատնեք: Ամսվա առաջին կեսին օգտակար կլինի մասնագիտական առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալը: Այդ հատվածը հարմար կլինի աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ կապված կարևոր հանդիպումների ու բանակցությունների համար: Ուշադրություն դարձրեք հին համախոհների հետ հարաբերություններին: Եթե թյուրըմբնում է առաջացել, արժե ամեն ինչ հնարավորինս արագ պարզաբանել, և դա թույլ կտա խուսափել խնդիրներից: Խոյերից շատերի համար դեկտեմբերի սկզբին մտերիմների հետ շփումներն ու ընտանեկան գործերը երկրորդ պլան կանցնեն: Նշանի ներկայացուցիչները կենտրոնացած կլինեն սեփական ապրումների, ապագայի մասին մտորումների վրա: Հիշեք, որ կան մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել և որոնց կարող եք դիմել աջակցության հարցով: Ընկերների, հարազատների և սիրելիի հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, իսկապես կոգեշնչեն ձեզ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դեկտեմբերը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Ճիշտ է, պայմանները սպասվածի նման չեն դասավորվի, ուստի որոշ ծրագրերի իրագործումից պիտի դեռևս հրաժարվեք: Կարող եք այս ամիսն օգտագործել նոր նպատակներ դնելու համար, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս: Դեկտեմբերը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ռիսկի չեք դիմի, կնախընտրեք զգուշորեն գործել ու չեք զղջա դրա համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Շատերի սրտով կլինեն ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ձեզ և ուրիշներին ուրախացնելու ունակությունը: Նախկինում բացառապես ընկերական հարաբերությունները կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դեկտեմբերը գործնական հարաբերություններում զգուշություն է պահանջելու: Մի կողմից՝ դուք համախոհներ գտնելու և նրանց օգնությամբ ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ նոր գործընկերները կփորձեն ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Եթե ծրագրել եք գործարքներ կնքել, բոլոր պայմանները մանրամասն ուսումնասիրեք, համոզվեք, որ փաստաթղթերն անհրաժեշտ ձևով ձևակերպված են: Չարժե ռիսկի ենթարկել գումարը՝ ոչ ձերը, ոչ էլ ուրիշինը. այն կասկածելի նախագծերի մեջ մի ներդրեք: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հակառակը, մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները: Հարազատների անվերապահ աջակցության շնորհիվ դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Դեկտեմբերը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք կկարողանաք աշխատանքի մեջ նկատելի առաջընթացի հասնել, եթե նախընտրեք ոչ թե ինքնուրույն գործել, այլ համախոհներ գտնել, որոնց վրա կարող եք հույս դնել: Չի բացառվում, որ ձեր գաղափարները հետաքրքրեն ազդեցիկ մարդկանց, որոնց աջակցությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի: Լրիվ նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու կատարել ուրիշի պարտականությունները: Տեղի ունեցողը նրանց սրտով չի լինի, բայց նրանք կհաղթահարեն նյարդայնությունն ու կաշխատեն ամեն ինչից հնարավորինս լավ գլուխ հանել: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք սովորականից ավելի քիչ հուզական ու ավելի խելամիտ կլինեք, իսկ դա կհեշտացնի նախկինում ձեզ չհասկացող մարդկանց հետ շփումները: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները: Հարազատների հետ միասին կարևոր որոշումներ կընդունեք ու շուտով կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ շատ հագեցած ու արդյունավետ դեկտեմբեր է սպասվում: Դուք արագ եք գործելու, դատարկ բաների վրա ժամանակ չեք ծախսելու, ուստի կկարողանաք ծրագրածից ավելին անել: Ճիշտ է, պիտի որոշ ժամանակ ծախսեք ուրիշների սխալներն ուղղելու վրա: Բայց դուք դրան հանգիստ կվերաբերվեք, և ընդհանրապես դեկտեմբերին շատ քիչ բան կարող է հանել ձեզ հավասարակշռությունից: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում, կոլեգաների հետ վեճերը սովորականից շատ կլինեն: Բայց լուրջ կոնֆլիկտ չի լինի, կհաջողվի արագ հարթել բոլոր սուր անկյունները: Ավելին, դուք մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ ընդհանրապես լեզու չէիք գտնում: Դեկտեմբերը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք շատերին միանգամից դուր կգաք ու դրա համար մեծ ջանքեր չեք գործադրի: Ձեր լավագույն հատկանիշներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք սովորաբար ուրիշների միայն թերություններն են նկատում: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Սակայն լավ է գլուխներդ չկորցնեք ու իրադարձությունները չշտապեցնեք: Աշխատեք ավելի լավ ճանաչել այն մարդուն, որն այդպես դուր է գալիս ձեզ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ հաջող ամիս է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի հատկապես գործնական ոլորտում: Մարդիկ, որոնց պատճառով նախկինում ձեր ճանապարհին խոչընդոտներ են առաջացել, հիմա այլ բանով զբաղված կլինեն, այնպես որ հազիվ թե խանգարեն ձեզ առաջ շարժվել: Մասնագիտական առաջադրանքները լուծելիս համառություն կդրսևորեք ու դրա շնորհիվ առաջընթացի կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն իրավիճակն անհույս են համարել: Իհարկե, նման հաջողություններն աննկատ չեն մնա: Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Դեկտեմբերին գործեր շատ կունենաք, բայց դա չի նշանակում, որ հաճելի բանի համար ժամանակ չի մնա: Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր միջոցառումներին, վերադառնալ ձեր հին նախասիրութանը կամ էլ նորերը ձեռք բերել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դեկտեմբերին դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հայացքները, սովորույթներն ու արարքները ձեզ շատ կզարմացնեն, բայց ամենևին չեն խանգարի նրանց հետ ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դեկտեմբերի սկիզբը կարող է բավական լարված թվալ: Աշխատավայրում բարդ իրավիճակ կստեղծվի, և դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես պիտի գործեք: Իրավիճակից ելք գտնելուն կօգնեն հին համախոհներն ու մարդիկ, որոնք փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Աշխատեք շշուկների ու բամբասանքների առիթ չտալ, հեռու մնալ նրանցից, ովքեր չստուգված ինֆորմացիա են տարածում: Ինչքան քիչ մարդ իմանա, թե ինչով եք զբաղված ու ինչ առաջադրանքներ եք լուծում, այնքան լավ: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա, արդեն ամսվա կեսին ուրախության առիթներ կունենաք, նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Իսկ ավելի ուշ ձեզ համար հաջող լուծում կստանան ֆինանսական հարցերը: Մի վախեցեք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում: Դեկտեմբերին ձեր երազանքներից շատերն իրականություն կդառնան, և դա ինքն իրեն տեղի չի ունենա. առաջին քայլը դուք պիտի անեք: Որոշ Կշեռքներ կկարողանան վերականգնել այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էին: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք փոխել ծրագրերը, հրաժարվել ավելի վաղ մտածածից: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները, հատկապես գործնական ոլորտում: Լավ է կենտրոնանաք նշանակալի ու մասշտաբային նախագծերի վրա, քան ուժերն ու ժամանակը մանրուքների վրա վատնեք: Ամսվա առաջին կեսին լավ է և՛ որոշումներ ընդունելը, և՛ դրանք կյանքի կոչելն ինքնուրույն անեք. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Ավելի ուշ, հակառակը, կգա համագործակցության համար հարմար ժամանակը: Եթե ուզենաք համախոհների թիմ հավաքել, դա անելը դժվար չի լինի: Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Նույնիսկ նախկինում իրենցից բացի ոչ ոքի չնկատող մարդիկ ձեր հանդեպ անկեղծ հետաքրքրություն կցուցաբերեն: Չի բացառվում անսովոր հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Կարիճների հանդեպ, որոնց շատ հաճելի անակնկալներ են սպասվում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դեկտեմբերին կկարողանաք գործերում հաջողության հասնել ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու շնորհիվ: Հաջող կանցնեն ծրագրված հանդիպումները, հաջողությամբ կավարտվեն այն բանակցությունները, որոնցից արդեն ոչ մի լավ բան չէիք սպասում: Դեկտեմբերի սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Մինչ այդ լավ է ավարտեք կարևոր փաստաթղթերի ձևակերպումը, քանի որ ավելի ուշ պիտի այլ բանի վրա կենտրոնանաք: Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան հաճախ շրջապատողները կխառնվեն ձեր գործերին ու այնքան ավելի աննրբանկատ ձևով կանեն դա: Բայց դուք չեք բարկանա և ապրումներ չեք ունենա, արագ կգտնեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ձևը: Հավանական են անձնական բնույթի կարևոր իրադարձություններ: Որոշ Աղեղնավորների դեկտեմբերին կարևոր հանդիպումներ են սպասվում, մյուսներին՝ հին հարաբերությունների վերականգնում: Բոլոր դեպքերում իրադարձություններն արագ են զարգանալու. միայն ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք կհասկանաք՝ ինչպես պահեք ձեզ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերում արժե նախաձեռնող լինել, քանի որ հենց այդպես կկարողանաք իսկական հաջողության հասնել: Կարող եք անցնել նոր նախագծերի վրա աշխատանքին: Այստեղ ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք չի լինի, քանի որ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել կամ լավ խորհուրդ տալ: Դեկտեմբերի սկիզբը հարմար կլինի մասնագիտական միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև պոտենցիալ գործընկերների և համախոհների հետ անկաշկանդ զրույցների համար: Ավելի ուշ պիտի զբաղվեք ֆինանսական հարցերի լուծմամբ: Շատ հաջող գործարք կնքելու շանս կլինի, և դուք այն բաց չեք թողնի: Շատ Այծեղջյուրների համար անձնական գործերը երկրորդ պլան կանցնեն, քանի որ ողջ ուշադրությունը այլ բանի վրա է կենտրոնանալու: Բայց և՛ հաճելի ծանոթությունները, և՛ ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպումները չեն բացառվում, ռոմանտիկ ժամադրության համար էլ ժամանակ կգտնվի: Պատանի Այծեղջյուրների համար շատ կարևոր կլինի ընտանիքի անդամների աջակցությունը, և նրանք դա անպայման կստանան: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դեկտեմբերը կարող է սպասվածից բարդ լինել: Չի բացառվում պետք լինի վերադառնալ այն գործերին, որոնք վաղուց ավարտած էիք համարում, կամ էլ ժամանակ կվատնեք ուրիշների սխալներն ուղղելու վրա: Դուք դրանից վատ գլուխ չեք հանի. կօգնեն փորձված համախոհներն ու լավ ծանոթները: Մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, կրկին հետաքրքիր մի բան կառաջարկեն: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Իսկ ահա անսպասելի հայտնված նոր գործընկերներին ու համախոհներին արժե ուշադիր հետևել: Շատ Ջրհոսների համար դեկտեմբերին առաջին պլանում կհայտնվեն մտերիմների հետ հարաբերությունները և ընդհանրապես անձնական կյանքը: Այստեղ շատ բան կարող է դեպի լավը փոխվել, ընդ որում՝ առանց մեծ ջանքերի: Կարևորը՝ լսեք ինքներդ ձեզ ու սրտի հուշածով առաջնորդվեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դրանք ձեզ ու ձեր հարազատներին կմտերմացնեն, կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների մասին, անցյալում թողնել վիրավորանքները: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչքան էլ տարված լինեք նոր առաջադրանքների լուծմամբ, աշխատեք չմոռանալ նաև նրա մասին, ինչով նախկինում եք զբաղվել: Դեկտեմբերին հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել մասշտաբային նախագիծը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ճիշտ է, այստեղ շատ բան պիտի ինքնուրույն անեք, քանի որ ձեր համախոհները այլ բանով են զբաղված լինելու: Ոչ ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել, բայց ձգձգումները ձեզ չեն կանգնեցնի, իսկ դժվարությունները չեն ստիպի նահանջել: Հավատացեք ձեզ, և ամեն ինչ կստացվի: Աշխատանքի հետ կապված ամեն հարցում աշխատեք լուրջ լինել ու աչքաթող չանել ոչ մի մանրուք: Հենց նման մտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, որոնք կարող էին ֆինանսական կորուստների պատճառ դառնալ կամ այլ տհաճությունների հանգեցնել: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Եթե հաճախ էիք ինչ-որ բանի համար վիճում, ապա հիմա փոխհամաձայնության հասնելու շանս կլինի, բոլորին դուրեկան լուծում կգտնեք: Դեկտեմբերի երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի, հատկապես ռոմանտիկ բնույթի: |
|