2023 թվականի դեկտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 653 | 21:00 | |
Դեկտեմբերի 9-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 06:34-ից՝ Կարիճի: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:22-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 04:22-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, կոտրվելն ու փչանալը, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Կեսօրից մինչև մայրամուտ մի կերեք: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|