ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 506 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:45-ը, վախերի դեմ պայքարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Մարդու մոտ այսօր արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հանդեպ հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, մաքրությամբ զբաղվելը, կաթնաշոռ և այլ կաթնամթերք ուտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելն ու միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Կարող եք ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:45-ից, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, կտրել մազերը, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխն ու վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները, փչանալն ու կոտրվելը: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 506 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0