2023 թվականի դեկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 972 | 21:00 | |
Դեկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 06:50-ից՝ Կույսի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում 00:00-ից մինչև 23:15-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառելու համար: Ակտիվ օր է, լավն է սպորտային մրցումների ու քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր առողջության համար հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Խորհուրդ են տրվում մաքուր օդին ֆիզիկական վարժությունները: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 23:15-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը, ուրիշներին սովորեցնելը, փորձ փոխանցելը, աշակերտներ պատրաստելը, առատաձեռն լինելը կամ պարզապես գիտելիքներ կուտակելը: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգն ու ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Նարնջագույնը, սևը բացասական կլինեն: Թեթև սնունդ օգտագործեք: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան ժամերին կտեսնեք: Նախնիներին կամ սրբերին երազում տեսնելը պաշտպանության նշան կլինի: |
|