ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի դեկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 539 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:46-ը, մարմնային գայթակղությունների օր է: Անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է հայհոյելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին ու լոբազգիներին: Կսրվեն ֆոբիաները, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 15:46-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործվելը: Հանգիստ ու չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: Խուսափեք հայհոյելուց, ագրեսիա ու նախանձ դրսևորելուց: 

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին. այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց մեջ, չափազանց համառ լինել: Լավ է ինտուիցիայով ղեկավարվեք: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ուտեստներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 539 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0