2023 թվականի դեկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 707 | 21:00 | |
Դեկտեմբերի 1-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 19:00-ից՝ Առյուծի: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:18-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, տպավորություն կստեղծվի, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Պայքարեք ձեր վատ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք ձևավորեք, դիտեք ձեզ կողքից, հրաժարվեք պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 19:18-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, պայմանագրեր կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեների, հայելիների կոտրվելը, չափիչ սարքերի փչանալը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Հում, աղի, դառը, կծու ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ խմեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան: |
|