2023 թվականի դեկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 783 | 21:00 | |
Դեկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:21-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է11:21-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելն ու մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նոր հագուստ գնել ու հագնել, նորոգել, կարել, մազերը կտրել, զբոսնել, բայց չճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու դիմահարդարման միջոցներ օգտագործել: Լավ նշաններ կլինեն առավոտյան արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ կլինի կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|