2023 թվականի դեկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 695 | 21:00 | |
Դեկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 18:31-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:31-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 02:31-ից ու շարունակվում մինչև 10:17-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր սկսել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Ալկոհոլ մի օգտագործեք, խուսափեք կծու և շատ տաք ուտեստներ ուտելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 10:17-ից մինչև 24:00-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Աղտոտության ու ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Ցանկալի չէ մազերը կտրելը, երգելը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Խուսափեք միս ուտելուց: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|