2023 թվականի ապրիլի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1796 | 16:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ապրիլի սկիզբը կարող է հակասական լինել: Մտքերը հավաքելը դժվար կլինի, շատ Խոյերի սովորականից հաճախ են դավաճանելու իրենց բնորոշ լավատեսությունն ու ինքնավստահությունը: Մանր-մունր, աննշան իրադարձությունները ուժեղ արձագանք կառաջացնեն: Աշխատեք բացասական հույզերին չտրվել: Առողջ բանականությամբ ղեկավարվելով՝ դուք անպայման կգտնեք բոլոր դժվարություները հաղթահարելու ձևը, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից ու հաջողությունների կհասնեք, որոնց շնորհիվ տրամադրությունն անմիջապես կլավանա: Մինչև ապրիլի կեսը կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Ձեզ հետ ընկերանալ ցանկացող ոչ բոլորին արժե հավատալ, ոչ բոլոր գրավիչ առաջարկներին արժե համաձայնել: Գործարքներ կնքելուց կամ լուրջ պարտավորություններ ստանձնելուց առաջ համոզվեք, որ ավելի ուշ դրա համար չեք զղջալու: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Ուրախության նոր առիթներ կհայտնվեն, հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք օգտվել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Դրանց շնորհիվ դուք շատ բան նոր լույսի ներքո կտեսնեք, կսկսեք ավելի լավ հասկանալ և՛ ձեզ, և՛ ուրիշներին: Կարող են իրականանալ վաղեմի երազանքները: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ապրիլի սկզբին արժե կենտրոնանալ աշխատանքի վրա: Դա խոստումնալից ժամանակ է լինելու: Շատ Ցուլերի առաջ նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ինքնաիրացման համար: Չեն բացառվում համագործակցության անսպասելի առաջարկները, այդ թվում՝ կապված տեղափոխության կամ գործունեության արմատական փոփոխության հետ: Հիշեք, որ կարևոր որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք: Ուրիշների խորհուրդները հազիվ թե օգուտ տան, իսկ ահա շեղել կարող են: Ապրիլի կեսը յուրահատուկ վառ, հիշարժան ու հետաքրքիր կլինի: Հավանական են անսպասելի իրադարձություններ ու զարմանալի զուգադիպություններ: Կփոխվի նախկինում ակնհայտ ու բնական թվացող շատ բաների հանդեպ ձեր վերաբերմունքը: Չի բացառվում նոր նպատակներ ու կողմնորոշիչներ հայտնվեն: Բարդ առաջադրանքների լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Գործնական հարաբերությունները երբեմն լարված կլինեն: Իսկ ահա անձնական խնդիրներ չեն առաջանա, մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Ապրիլի վերջը հագեցած կլինի: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, օգնեք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Որոշ Ցուլեր երկար ժամանակով կհետաձգեն սեփական ծրագրերի իրագործումը ուրիշներին օգնելու համար: Ձեզ բնորոշ խելամտությունը կարող է ձեզ դավաճանել: Որոշ Ցուլեր պարզապես անմիտ ձևով կգործեն: Աշխատեք ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ապրիլի սկիզբը հաջող կլինի գործնական շփումների համար: Ձեր դիվանագիտական տաղանդները շատերին օգտակար կլինեն: Հենց դրանց շնորհիվ անցյալում կմնան տարաձայնություններն ու կոնֆլիկտները, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն մարդիկ, որոնք նախկինում ամեն առիթով վիճում էին: Այդ ամենը ձեզ էլ օգուտ կտա. նոր համախոհներ ու իսկական ընկերներ կհայտնվեն, իսկ նրանք, ում պատճառով վերջին ժամանակներս դժվարություններ էին առաջանում, կփորձեն քավել իրենց մեղքը: Ավելի ուշ բարդ շրջան կգա: Ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը, ընդ որում՝ աշխատանքն էլ անուշադրության մատնել չի կարելի: Որոշ Երկվորյակներ պիտի սովորեն, նոր պարտականություններ յուրացնեն: Մի մոռացեք հանգստանալու մասին: Հոգսերից շեղվելու համար ժամանակ գտնելը հեշտ չի լինի: Բայց աշխատեք հենց այդպես էլ անել, հակառակ դեպքում ապրիլի վերջին ուժասպառ լինելու վտանգի կենթարկեք ձեզ: Ապրիլի վերջը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Կիրագործվեն հին ցանկությունները, հնարավորություն կունենաք իրագործել այն ծրագրերը, որոնք բոլորին իրականությունից հեռու են թվացել: Բայց դուք շատ ակտիվ, գործունյա և վճռական կլինեք, ձեր ուզածին հասնելու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ապրիլի սկիզբը ձեզ համար հիշարժան կլինի: Այդ հատվածում դուք ավելի ակտիվ ու գործունյա կլինեք, ավելի հաճախ նախաձեռնող կլինեք: Կուզենաք նոր գործ ստանձնել, իսկ դրա դժվարությունը ձեզ ամենևին չի վախեցնի: Եթե հեռավոր ուղևորության մեկնելու անհրաժեշտություն լինի, իսկ դա շատ հավանական է, դուք միայն ուրախ կլինեք: Սակայն այս ամենը կարող է ուղեկցվել ֆինանսների հանդեպ թեթևամիտ վերաբերմունքով: Չարդարացված ծախսերի, ցավալի կորուստների և այնպիսի գնումների վտանգ կա, որոնց համար անմիջապես կզղջաք: Գումարի հետ կապված հարցերում լավ է չշտապեք: Ապրիլի երկրորդ կեսը այլ կլինի: Դուք շատ պիտի աշխատեք, զբաղվեք բարդ առաջադրանքներով, գլուխ հանեք խճճված ու ոչ միանշանակ իրավիճակներից: Օգնության կհասնեն փորձն ու առողջ բանականությունը: Դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, կհասկանաք՝ ինչպես արագ հասնել դրված բոլոր նպատակներին: Այս շրջանը դրամական մուտքեր, հաջող գործարքներ է խոստանում, չի բացառվում եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Աշխատանքի հետ կապված հանդիպումներ ու ծանոթություններ շատ կլինեն: Սակայն ապրիլի վերջին սկսվող հարաբերությունները շուտով կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե ինքներդ ցանկանաք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ապրիլի սկզբին շատ բաների մասին պիտի մտածեք: Բարդ առաջադրանքներ կհայտնվեն, և դրանք պետք է անհապաղ լուծել: Որոշ Առյուծներ պիտի ոտքի վրա գլուխ հանեն մի բանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեին: Պատրաստ եղեք ձեր և ուրիշի փորձից սովորելուն, խորհրդակցեք ավելի շատ բան իմացող մարդկանց հետ, նույնիսկ եթե նրանք շփման մեջ այնքան էլ հաճելի չեն: Մինչև ապրիլի կեսը գործերում հաջողության հասնելը հեշտ չի լինի: Համառությունը կօգնի ձեզ հաղթահարել խոչընդոտները, բայց ոչ բոլորը կկարողանան սկսածը կիսատ թողնելու գայթակղությանը դիմանալ: Աշխատեք ավելի շատ մտածել ձեր կարևոր նպատակների և ավելի քիչ՝ ճանապարհին առաջ եկած դժվարությունների և տարօրինակ մարդկանց մասին, որոնք, չգիտես ինչու, չեն աջակցում ձեզ: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ապրիլի երկրորդ կեսը հագեցած ու ոգեշնչող կլինի: Նոր համախոհներ կհայտնվեն, հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Լավ գումար աշխատելու շանս կունենան կոմերցիոն գործունեությամբ զբաղվող Առյուծները: Ճիշտ է, իրենց մեջ գործարար ջիղ կհայտնաբերեն նաև նրանք, ովքեր նախկինում դրանց մասին չէին էլ կռահում: Դուք արագ հարստանալու հույսով ռիսկի չեք դիմի, բայց գումարը հաջող ներդնելու հնարավորությունն էլ ձեռքից բաց չեք թողնի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ապրիլի իրադարձությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Դուք հստակ կտեսնեք այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, գլուխ կհանեք նախկինում ձեզ իրենց բարդությամբ վախեցնող հարցերից: Ուսման համար ամիսը շատ բարենպաստ կլինի: Ստացած գիտելիքները ձեզ շուտով անպայման պետք կգան: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Ապրիլը հաջող գնումներ ու շահավետ գործարքներ է խոստանում: Եկամուտների նոր աղբյուր գտնելու շանս կլինի: Ամենակարևորը զգուշության մասին չմոռանալն է. գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք կասկածելի հեղինակությամբ մարդկանցից, նույնիսկ եթե թվում է, թե հիմա նրանք ձեզ ոչնչով վնասել չեն կարող: Ապրիլը անսովոր հանդիպումներով լի կլինի: Դուք կծանոթանաք ձեր ընկերներից տարբերվող մարդկանց հետ ու հմայված կլինեք նրանցով: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք կարող են արագ զարգանալ ու գլխիվայր շրջել ամենատպավորվող Կույսերի կյանքը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ապրիլի սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, և դուք կզգաք, որ կարող եք բոլորով միաժամանակ զբաղվել՝ հոգնածություն չզգալով ու չնյարդայնանալով նրանից, որ պիտի ամեն ինչի մասին մտածեք: Ձեր կողքին կլինեն առույգ մարդիկ, և եթե դուք նրանց հետ միավորվեք, ապա կկարողանաք կյանքն ավելի լավը դարձնել: Անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ շատ կլինեն, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Ապրիլի առաջին կեսը ավելի բարենպաստ կլինի ընկերական հարաբերություններ սկսելու համար, իսկ երկրորդը սիրային պատմությունների ժամանակ կդառնա: Արժե շտապել գնումների և ընդհանրապես ֆինանսական հարցերի լուծման հարցում, քանի որ դրանց համար հարմար կլինի ապրիլի առաջին կեսը: Ավելի ուշ դուք կարող եք ձեզ թեթևամտորեն պահել, գումար ծախսել՝ առանց մտածելու, թե արդյոք կարող եք դա ձեզ թույլ տալ: Զուր ծախսերի հավանականությունը մեծ կլինի: Ապրիլի երկրորդ կեսը շատ Կշեռքների համար կարող է հուզականորեն բարդ շրջան լինել: Ապրումներ ու լարված պահեր շատ կլինեն: Աշխատեք դրական տրամադրվել ու չհոգնել. այդպես ներդաշնակության հասնելը ձեզ համար ավելի հեշտ կլինի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ապրիլի սկզբին աշխատեք ձեզանից անհնարինը չպահանջել: Այդ շրջանը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար, հատկապես այնպիսի, որոնցից արագ գլուխ հանելը դժվար է: Ձեզ սովորականից շատ ժամանակ է պետք գալու գործողությունների ծրագիր կազմելու համար, որը կօգնի ձեզ հաջողության հասնել: Բացի այդ, որոշ Կարիճներ կփոխեն իրենց նպատակներն ու առաջնահերթությունները, և ծրագրերը վերամշակելու, նոր ռազմավարություն մշակելու համար որոշ ժամանակ պետք կգա: Կարող է այնպես ստացվել, որ այդ ընթացքում ձեր մրցակիցներն ավելի գործունյա դառնան, աշխուժանան: Չվշտանաք, եթե նրանք ձեզանից առաջ անցնեն. շուտով իրավիճակը կփոխվի, և դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Ապրիլի երկրորդ կեսը կուրախացնի: Դրական միտումների ազդեցությունը առավել զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դրական հույզեր կպարգևեն մտերիմների հետ շփումները, դուք ցանկացած պարագայում կզգաք նրանց աջակցությունը: Ընկերների հետ հանդիպումներն էլ չեն հիասթափեցնի: Կարող եք համատեղ ուղևորություններ ծրագրել. դրանք երկար կհիշվեն: Ամենավառ ռոմանտիկ ապրումները հավանական են ապրիլի վերջին: Այդ հատվածը հարմար կլինի սիրային հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր ծրագրերի իրագործման հարցում մի շտապեք: Ապրիլի սկիզբը դրա համար հարմար չի լինի: Այդ հատվածում թյուրիմացությունների և անհաջող զուգադիպությունների հավանականությունը սովորականից մեծ կլինի: Ճիշտ է, մեծ մասամբ խոսքը ցավալի մանրուքների մասին կլինի: Բայց դա էլ բավական կլինի, որպեսզի կասկածեք ձեր ու նախկինում ձեր ընդունած որոշումների ճշմարտացիության վրա: Մի հրաժարվեք մտածածից: Իրավիճակը շուտով կփոխվի: Ապրիլի կեսը կարող է գլխապտույտ հաջողությունների ժամանակ թվալ: Դրանք իսկապես կբացվեն, բայց ոչ այն քանակությամբ, որքան սկզբում կթվան: Շատ կարևոր կլինի այդ հատվածում առավելագույնս իրատեսորեն գնահատել իրավիճակը, պատրանքներ չկառուցել ու չխաբել ինքներդ ձեզ: Ընտրեք այն, ինչը ձեր ուժերի սահմաններում է, նպատակին հասնելու ամենահուսալի մեթոդները ընտրեք: Լավ է ռիսկի չդիմեք, եթե դրանից կարելի է խուսափել: Ապրիլի վերջին օրերը հաջող կլինեն: Մտորումներից ու ծրագրելուց դուք կանցնեք վճռական գործողությունների: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար, և դուք հենց նրան կլսեք, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդները: Այս հատվածը հարմար կլինի նաև ընտանեկան ու ռոմանտիկ ուղևորությունների համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ապրիլի սկիզբը գործնական շփումների, համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար բազում հնարավորություններ կբացի, կքննարկեք այն հարցերը, որոնց մեծ նշանակություն եք տալիս: Իսկ ահա գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի հատկապես վերջին ժամանակներս նոր բան ստանձնած Այծեղջյուրների համար: Բարդ առաջադրանքները լուծելու եղանակը միանգամից չի գտնվի, մտորումների համար ձեզ ժամանակ տվեք, միանգամից մի կառչեք առաջինը մտքին եկած գաղափարին: Ամսվա կեսը հարմար կլինի կոնկրետ առաջադրանքները լուծելու, աշխատանքի և օգտակար գործերի համար: Շատ Այծեղջյուրների այն մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կտա: Կարիերայում աճը հնարավոր կդառնա այն բանի շնորհիվ, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Դրամական մուտքերը սպասվածից մեծ կլինեն: Մի շտապեք ծախսել ստացածը. այդ գումարը շուտով կարևոր գործի համար է պետք գալու: Ապրիլի վերջին աշխատեք չհոգնել: Այդ հատվածում բարդ կլինի աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռություն պահպանելը, որոշ Այծեղջյուրներ պիտի ընտրեն, թե որն է իրենց համար առավել կարևոր: Հիշեք, որ ամեն անգամ նպատակին հասնելու համար պետք չէ մեծ ջանքեր գործադրել: Վատ մի զգացեք նպատակին տանող թեթև ուղիներ փնտրելուց. դրանք կան, և դուք կարող եք գտնել դրանք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ապրիլը կուրախացնի: Ողջ ամսվա ընթացքում դրական միտումները կգեշակշռեն: Դուք միանգամից կզգաք աստղերի աջակցությունը, կհասկանաք, որ պետք չէ ժամանակը զուր վատնել, արժե միանգամից կարևոր բան ստանձնել: Հոգսերն ու նոր առաջադրանքները սպասվածից շատ կլինեն: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք, շատ բան կսովորեք, ձեզ ավելի վստահ կզգաք: Չեք ձանձրանալու, ապրիլը անակնկալներով լի կլինի: Հավանական են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նոր բացահայտումներ կլինեն: Լավ գաղափարներ էլ կունենաք: Դրանց իրագործումը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի մասնագիտական ոլորտում և ստեղծագործական կյանքում: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեզ չեն հասկացել, կաշխատեն ձեզ հետ ընդհանուր լեզու գտնել, իրենք կանեն մտերմանալու առաջին քայլերը; Չի բացառվում հաջողվի ընկերանալ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ, և նրանք զարմանալիորեն հաճելի մարդիկ կլինեն: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ բավական անհանգիստ ամիս է սպասվում: Իրավիճակը հաճախ կփոխվի, հաճախ նոր լուրեր կստանաք, առաջադրանքներ կլինեն, որոնց լուծումը հնարամտություն կպահանջի: Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, և դա շատ Ձկների կստիպի ապրումներ ունենալ: Կթվա, որ նույնիսկ ամենամտերիմները ձեզ չեն հասկանում ու չեն աջակցում ձեզ: Շուտով ակնհայտ կդառնա, որ դուք սխալվել եք, ու ձեր կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք ամեն ինչում հույս դնել: Հավանական են ձգձգումներ գործերում: Դրանց հատկապես հաճախ կբախվեն միջնորդական գործունեությամբ զբաղվող Ձկները: Նույնիսկ առօրյա աշխատանքը սովորականից մեծ ջանքեր կպահանջի: Իսկ եթե նոր բան ստանձնեք, ապա լուրջ դժվարությունների կբախվեք: Ճիշտ է, դրանք ձեզ չեն ստիպի հանաջնել, հրաժարվել մտածածից: Ամենահետաքրքիրը ձեզ սպասվելու է ապրիլի վերջին: Այդ հատվածում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ոչ միայն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում, այլև այն գլխիվայր շրջել: Սկզբում դուք կհուզվեք, ապրումներ կունենաք, իսկ հետո կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել: |
|