2023 թվականի ապրիլի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 507 | 21:00 | |
Ապրիլի 7-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 09:29-ից՝ Կարիճի: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:15-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 21:15-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքներ օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է աշխատել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից, ճիշտ տրամադրվել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, պիտակավորելը, շատ խմելն ու ծխելը: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա թեթև, ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց ցանկալի չէ գնումներ անելը: Օրը լավն է դատական որոշումների և բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու և բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Խորհուրդ չի տրվում կտրել մազերն ու սափրվել: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին, խորհուրդ է տրվում հաճախ ու փոքր չափաբաժիններով սնվել: Օրվա երազները չեն մեկնվում: |
|