2023 թվականի ապրիլի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 462 | 21:00 | |
Ապրիլի 29-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 21:59-ից՝ Կույսի: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:13-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ մտածել ու գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն ու կոտրել այն: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 12:13-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության ու մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր խմեք, կաթնամթերք օգտագործեք: Օրվա երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ ու սնկեր, պտուղներ տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը: |
|