ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 485 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 27-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 09:29-ից՝ Առյուծի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:37-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: 

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 09:37-ից, կերպափոխությունների, դեղեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողանալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների մաքրում անել:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հնից ու անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների և կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու եթե տեսնեք առավոտյան ժամերին:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 485 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0