ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 342 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 24-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 21:58-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:42-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 06:42-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի և փոշու մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 342 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0