2023 թվականի ապրիլի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 560 | 21:00 | |
Ապրիլի 1-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:14-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ և ուշադիր է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք անելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 13:14-ից, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկ՝ շատ: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ, վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ուտեստներին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|