ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 353 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 18-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 04:09-ից՝ Խոյի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:14-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 05:14-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: 

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հումորի և ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում հագուստ նորոգել, կարել, գնել ու հագնել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկան: Լավ նշան կլինի արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով դիմեն, կրկնվող երաժշտություն լսելը: Լավ նշաններ կլինեն կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկները: Նախապատվությունը տվեք փայլուններին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե երազում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0