2023 թվականի ապրիլի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 793 | 21:00 | |
Ապրիլի 17-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:06-ը, մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան, ուժասպառ լինել: Չափավոր եղեք: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ եք տեսնում, նշանակում է՝ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ կլինի կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 05:06-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ ու չտրվեք գայթակղություններին: Աղտոտության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել ու պղծել հողը, կտրել մազերն ու երգել: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են՝ մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|