2023 թվականի ապրիլի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 506 | 21:00 | |
Ապրիլի 16-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 01:56-ից՝ Ձկների: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:57-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարեպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 04:57-ից, մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան, ուժասպառ լինել: Չափավոր եղեք: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ եք տեսնում, նշանակում է՝ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ կլինի կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում լինել մաքուր օդին, հետևել շփման կանոններին, հետևել աշխարհին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, փչանալն ու կոտրվելը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտն ու ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Քաղցր մի կերեք: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ քնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|