ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 491 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 13-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 23:42-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:56-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ ու մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:56-ից, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից, պայքարեք վախերի դեմ: Այսօր մարդու մոտ արթնանում է վեճերի և արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, բնակարանը կահավորելը, մաքրություն անելը, կաթ ու կաթնամթերք ուտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Ցանկալի է ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինեք աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում պրովոկացիաներին տրվել: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների և մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Խորհուրդ է տրվում կեսօրից մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 491 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0