ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 601 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 10-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:17-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա մենակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 00:17-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Լիդերների և հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության, ընտանիքի հարցերով զբաղվելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է միապաղաղ գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Խուսափեք միս ուտելուց: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների և ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի: Բացասական նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 601 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0