2022 թվականի սեպտեմբերի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1354 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հեշտ չի լինելու, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Սեպտեմբերին շատ կարևոր կլինեն արագ սովորելու ունակությունը, այդ թվում՝ նաև ուրիշների սխալներից, ուրիշի փորձն օգտագործելը, տեղեկատվություն հավաքելն ու դրանից ճիշտ եզրահանգումներ անելը: Չի բացառվում՝ փոխվի ձեր կարծիքը նախկինում ակնհայտ թվացող շատ բաների մասին: Կարող են փոխվել առաջնահերթություններն ու ծրագրերը. շատ Խոյեր չեն ուզենա կորցնել անսպասելի բացված հնարավորությունները: Սեպտեմբերի սկիզբը հազիվ թե առանց տարաձայնությունների անցնի, որոնք կարող են առաջանալ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Ամեն անգամ հեշտ չի լինի սուր անկյունները հարթելը, բայց դուք բոլոր դեպքերում կփորձեք դա անել: Նշանի որոշ ներկայացուցիչներ դիվանագիտական տաղանդներ կդրսևորեն, ինչը շատ կզարմացնի շրջապատողներին: Ամսվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու, կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Հենց ձեզանից կախված կլինի, թե ինչը կհայտնվի առաջին պլանում՝ աշխատանքը, անձնական կյանքը, թե էլի ինչ-որ բան: Դուք գլուխ կհանեք ձեր ցանկություններից, կհասկանաք, թե ինչն է կարևոր հենց հիմա: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե սեպտեմբերի համար կարևոր գործ եք ծրագրել, դրան արժե անցնել հենց ամսվա սկզբին: Դա հարմար ժամանակ է լինելու առաջին քայլերն անելու համար: Դժվարություններ չեն առաջանա, դուք արագ կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Բացի այդ, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք օգնության կհասնեն բարդ իրավիճակում: Իսկ ընդհանուր առմամբ սեպտեմբերը բավական բարդ կլինի հատկապես այն Ցուլերի համար, որոնք իրենց առաջ բարձր նպատակներ են դրել, ձգտում են լուծել կարևոր առաջադրանքները: Պայմանները բավական անհաջող կդասավորվեն, և անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Համառ եղեք, քանի որ ձեր ուժերի սահմաններում կլինի ցանկացած բնույթի դժվարություն հաղթահարելը: Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի, ժամանակ առ ժամանակ փոխհասկացողությանը փոխարինելու կգան տարաձայնությունները: Աշխատեք համբերությունը չկորցնել ու ամեն ինչին հանգիստ վերաբերվել: Երբեմն պետք է միայն մի փոքր սպասեք մինչև ամեն ինչ ինքն իրեն հարթվի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Սեպտեմբերը հակասություններից հյուսված կլինի, լի կլինի ոչ ստանդարտ իրավիճակներով: Դուք պետք է համբերությամբ զինվեք, քանի որ առանց դրա չեք կարողանա գլուխ հանել իրավիճակից: Հարցերն ավելի շատ կլինեն, քան պատասխանները, և որոշ Երկվորյակներ պիտի իսկական հետաքննություն սկսեն անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու համար: Ամիսը հարմար կլինի ուղևորությունների և ճամփորդությունների համար: Կարևոր չէ՝ կոնկրետ նպատակով կմեկնեք, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար: Վառ հույզեր շատ կլինեն, անհաջողություններից ու հիասթափություններից էլ կարող եք չվախենալ: Սեպտեմբերը նաև հետաքրքիր ծանոթություններ է խոստանում հեռվից եկած մարդկանց հետ: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Աշխատեք խուսափել շփման մեջ լարված պահերից: Սեպտեմբերը լավագույն ամիսը չի լինելու շրջապատողներին համառորեն ձեր առավելությունը ցուցադրելու կամ անխղճորեն մարդկանց քննադատելու համար: Ավելի ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների հանդեպ, և դա շատ բան կհեշտացնի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Սեպտեմբերի սկիզբից շատ բան մի սպասեք: Ամսվա առաջին օրերը սպասվածի նման չեն դասավորվի: Չեն բացառվում ժամանակավոր դժվարությունները, թյուրիմացությունները, գործերում ձգձգումները: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա: Կարևորը խուճապի չմատնվելն է, երբ գա վճռական գործողությունների համար հարմար ժամանակը: Լսեք ինտուիցիային, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի: Սեպտեմբերի կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք համառ կլինեք, ամեն հնարավոր բան կանեք հաջողության հասնելու համար: Շատ Խեցգետինների այդ հատվածում կօգնեն շատ վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Ամսվա վերջին օրերին լավ է չհուզվեք ու չհոգնեք: Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածությունը այդ հատվածում վատ կանդրադառնա և՛ ձեր ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա: Իսկ ահա գործերում ոչ մեծ դադարը կօգնի աշխուժանալ ու շատ բան նոր լույսի ներքո տեսնել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Սեպտեմբերին հուզումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց ամիսն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Գործնական ոլորտում կգերակշռեն դրական միտումները: Այստեղ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու և ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու շնորհիվ: Ինչքան կարևոր լինեն առաջադրանքները, այնքան մեծ է հավանականությունը, որ օգնության կամ խորհրդի կարիք կունենաք: Դուք ժամանակին կհասկանաք՝ ում կարելի է դիմել այդ հարցով: Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները: Ճիշտ է, շփման մեջ լարված պահերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Անտեղի կարող են հիշվել հին վիրավորանքներն ու տարաձայնությունները, երբեմն դրանց պատճառով նույնիսկ ամենամտերիմների հետ դժվարությամբ կպայմանավորվեք: Բայց դուք մյուսներին չեք մեղադրի, կաշխատեք փոխել սեփական վարքը, և դա ճիշտ որոշում կլինի: Ֆինանսական գործերը զգուշություն են պահանջելու ողջ ամսվա ընթացքում: Սովորականից հաճախ կասկածելի առաջարկներ կստանաք, չի բացառվում՝ ձեզ փորձեն ներքաշել արկածախնդրությունների մեջ: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ ու չհավատալ նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Սեպտեմբերի սկզբին հանգստություն պահպանելը, պահի հույզերին չտրվելը դժվար կլինի: Շատ Կույսեր այդ հատվածում բռնկուն կլինեն, իսկ ոմանք՝ նույնիսկ ագրեսիվ: Այդ պատճառով շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Երբեմն դուք ինքներդ կոնֆլիկտներ կհրահրեք, իսկ հետո կզղջաք դրա համար: Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կկայունանա, դուք կսկսեք ավելի քիչ հուզվել: Կվերադառնա նաև փոքրիկ խնդիրներին հումորով վերաբերվելու ունակությունը: Ամսվա կեսը հրաշալի ժամանակ կլինի աշխատանքի, ուսման և այլ օգտակար զբաղմունքների համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, ինչպես գործել, որպեսզի արագ հաջողության հասնեք: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում նպատակները նման են ձերինին: Անսովոր, բայց շատ ամուր մասնագիտական կապեր կհաստատվեն: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ բնույթ կստանան: Սեպտեմբերի վերջին օրերն ամենայն հավանականությամբ անակնկալներ կբերեն: Այդ հատվածում պիտի ավելի շատ ուշադրություն հատկացնեք մտերիմներին, զբաղվեք ընտանեկան գործերով: Տանը հոգսերը կշատանան, ընդ որում՝ դրանք հիմնականում ձեր ուսերին կընկնեն: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Սեպտեմբերի առաջին օրերը կարող են բավական լարված լինել: Անսպասելի պատահարը կարող է խախտել ձեր ծրագրերը, չեն բացառվում վեճերը տանը և աշխատավայրում դատարկ բաների պատճառով: Որոշ Կշեռքների կթվա, թե կողքին չունեն մեկին, ում վրա կարող են հույս դնել, բայց շուտով պարզ կդառնա, որ դա այդպես չէ: Մտերիմների հետ հարաբերությունները կհարթվեն, կոլեգաների հետ շփումները կհեշտանան, նոր ծանոթների հետ էլ արագ ընդհանուր լեզու կգտնեք: Ինչքան մոտենա սեպտեմբերի կեսը, այնքան շատ նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Մտածածն անհապաղ կյանքի կոչելու հնարավորություն կլինի. բաց մի թողեք այն: Հնարավոր են անսպասելի լուրեր, ինչպես նաև առաջարկներ, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Հավանական են լուրջ դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Կլավանա նաև ձեր հուզական վիճակը: Ամսվա երկրորդ կեսը ուրախության բազում առիթներ կբերի: Այդ հատվածում հավանական են նաև դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ հաջող ամիս է սպասվում: Նրա առաջին օրերը շատ հագեցած կլինեն: Այդ հատվածում պիտի զբաղվեք լուրջ գործերով կամ մասնակցեք բոլորի համար կարևոր նախագծերի վրա տարվող աշխատանքին: Հաջողությունները, որոնց կկարողանաք հասնել, շատերը կնկատեն: Հնարավոր է՝ հենց դրանց շնորհիվ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք, կարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Սեպտեմբերի առաջին կեսը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված բանակցությունների, ցանկացած լուրջ հարց քննարկելու համար: Ամենատարբեր մարդկանց արագ մոտեցում գտնելու ունակության շնորհիվ դուք շատ ազդեցիկ համախոհների կգտնեք: Ժամանակի ընթացքում դուք ավելի մեծ ուշադրություն կհատկացնեք անձնական հարաբերություններին, ընտանեկան գործերին, տնային խնդիրների լուծմանը: Այստեղ կարող եք հույս դնել մտերիմների աջակցության ու հասկացողության վրա, որոնք բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: Չի բացառվում՝ հավելյալ ծախսերի կարիք լինի: Բայց դրանք հաստատ զուր չեն լինի: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Սեպտեմբերի առաջին օրերը բավական անհանգիստ կանցնեն: Այդ հատվածում չեն բացառվում ձգձգումները գործերում, թյուրիմացություններն աշխատավայրում: Կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները կլարվեն: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, բայց որոշ ջանքերի գնով: Կարող են սրվել հին տարաձայնությունները, չի բացառվում՝ ակտիվանան ձեր մրցակիցները: Հիշեք, որ բոլոր կարևոր որոշումները պետք է հանգիստ ու առանց շտապելու ընդունեք: Պրովոկացիաներին մի տրվեք և ոչ ոքի թույլ մի տվեք ճնշել ձեզ: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Սեպտեմբերի կեսը պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց պատճառով վերջին ժամանակներս անհանգստանում էիք: Ստացված տեղեկատվությունը կօգնի որոշակիություն մտցնել անձնական ու մասնագիտական ծրագրերի մեջ: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք մտերիմների հետ: Սեպտեմբերի վերջին օրերը ամենաարդյունավետը կլինեն: Այդ հատվածում աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Շատ հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին դրված կլինեն, լավագույն որոշումներն էլ առաջինը մտքին կգան: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Սեպտեմբերի սկզբին հուզական դաշտը բավական լարված կլինի, այնպես որ՝ այդ շրջանը կարող է ձեզ համար բարդ լինել: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, պահպանել լավատեսությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Կարևոր կլինի գործնական և անձնական կապերին ընտրողաբար մոտենալը: Դժվարությամբ կհասկանաք, թե ում հետ արժե գործ ունենալ, լավ է առաջին տպավորությանը չվստահեք: Ամսվա կեսը բարենպաստ կլինի ուսման, ինչպես նաև ոչ միայն փորձ ու գիտելիքներ, այլև ստեղծագործ մոտեցում պահանջող նոր գործերի համար: Պատրաստ եղեք փորձարկումներ անել, տարբեր հնարավորություններ համեմատել լավագույնն ընտրելու համար: Շրջապատողներին ձեր գաղափարներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, սակայն շուտով պարզ կդառնա, որ այն, ինչ դուք մտածել եք, արժե հնարավորինս արագ կյանքի կոչել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Սեպտեմբերի վերջին օրերը հաջող կդասավորվեն: Դրանք դրամական մուտքեր, շահավետ գնումներ ու գործարքներ են խոստանում: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Աշխատավայրում ձեզ ավելի վստահ կզգաք: Կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կլինի: Ընկերների և հարազատների հետ տարաձայնություններ չեն առաջանա և ընդհանրապես՝ բոլորի հետ լեզու կգտնեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի անհանգստացեք սեպտեմբերի սկզբին հավանական դժվարությունների պատճառով: Դա իսկապես ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու, հատկապես նրանց համար, ովքեր իրենց առաջ լուրջ նպատակներ են դրել և ուզում են հնարավորինս արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Մի շտապեք որոշումների հարցում, հատկապես եթե խոսքը գումարի և ունեցվածքի մասին է: Այստեղ հեշտությամբ կսխալվեք, իսկ դա կարող է նկատելի կորուստների հանգեցնել: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա՝ առաջխաղացում բերելով գործերում և հաջողություններ այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք: Նոր հնարավորություններ կբացվեն: Դրանցից օգտվելը հեշտ կլինի, պետք է միայն խուճապի չմատնվել, ժամանակին անել առաջին քայլը: Հավանական են դրամական մուտքեր, ձեզ համար հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Ինչքան սեպտեմբերի վերջը մոտենա, այնքան ապագային լավատեսորեն նայելու ավելի շատ հիմքեր կունենաք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կհաջողվի դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Սեպտեմբերի սկիզբը հասարակ չի լինի: Այդ հատվածում իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Հոգսեր սպասվածից շատ կլինեն: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, սակայն դա հնարամտություն կպահանջի: Ամենայն հավանականությամբ ուրիշի օրինակին հետևել կամ ուրիշ անցած ճանապարհով գնալ չի ստացվի, պիտի լրիվ նոր բան մտածեք: Կարևոր կլինի շփման մեջ զգուշությունը. ավելորդ բաներ մի խոսեք, մի անկեղծացեք այն մարդկանց հետ, որոնց վարքը ձեզ մոտ մտավախություն է առաջացնում: Ամսվա կեսը ավելի շատ նոր հնարավորություններ կբացի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Վերջին շրջանում իրենց ընդունած որոշումների ճշմարտացիությանը կասկածող Ձկները կվերագտնեն ինքնավստահությունը: Կհեշտանա ամենատարբեր մարդկանց հետ շփվելը, նրանց մոտեցում գտնելը: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Սեպտեմբերի վերջին օրերը կուրախացնեն: Այդ հատվածում շատ բան իր տեղը կընկնի, և ձեզ համար ավելի հեշտ կլինի ծրագրերում որոշակիություն մտցնելը, հասկանալը, թե ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Մտերիմների հետ հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան, ձեզ կուրախացնի նրանց հասկացողությունն ու աջակցությունը: |
|