ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 450 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 6-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:23-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 18:23-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Ցանկացած գործ անելիս զգույշ և ուշադիր է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, առևտուր անելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել ձեր կասածները: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, կտրել մազերը, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշանները կապված կլինեն կոտրվելու, փչանալու հետ: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Խուսափեք խոզի մսից, սալից ու քաղցրից: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 450 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0