ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 543 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 5-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 05:02-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:33-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ գնահատել ու կշռադատել: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ հպարտությունը, սուտը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 17:33-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը նվիրված է տանը, ընտանիքին: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ գործ կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգն ու ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան մոտ կտեսնեք: Երազում նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 543 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0