ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 544 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 2-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:16-ը, բարության, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 13:16-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս ու ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնագրեր կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի և հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, աղի, կծու, թթու, դառը ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 544 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0