ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 391 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 28-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 02:14-ից՝ Կարիճի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:30-ը, ակտիվ պայքարի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու և մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 09:30-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: 

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Այսօր կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, շտապել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ չի լինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված գույները, արծաթագույնն ու կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, շիլաներին, ոչ կենդանական սննդին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 391 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0