ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 885 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 24-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:58-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 03:58-ից, նվերների և գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղել նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: 

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հնից ու անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճաժամկետ ուղևորությունների և արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից: Լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե դրանք վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան մոտ:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 885 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0