ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 494 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 23-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 10:53-ից՝ Կույսի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:37-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Խուսափեք էներգիան զուր վատնելուց:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 02:37-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է, իսկ 04:03-ից՝ Կշեռքի: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ նախագծեր սկսել, բույսեր տնկել և ուրախանալ, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի և պտուղների հետ՝ ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Խորհուրդ է տրվում կաթ, հյութեր խմել, կարող եք նաև գինի փորձել: Կշիռ կունենան բույսերի և պտուղների հետ կապված երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 494 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0