ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 531 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 18-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 10:59-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:56-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների հետազոտությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք մյուսներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 21:56-ից, անհրաժեշտ է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ հեշտությամբ է արթնանում վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տան համար կահույք գնելը, մաքրություն անելը, կաթ ու կթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Կսրվեն սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել, լավ է այն խնայեք: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով կանչեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48, որոնց լավ է հանդիպեք տան, մեքենայի, հեռախոսի համարների տեսքով: Կարող եք ոտքի վրա սնվել: Ցանկալի չէ ալկոհոլը: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 531 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0