2022 թվականի սեպտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 519 | 21:00 | |
Սեպտեմբերի 16-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:45-ը, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով, ընտանիքով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Լավ օր է բուժական նպատակով սոված մնալու համար: Տեսությունը քիչ ծանրաբեռնեք: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:45-ից, խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Արժե ակտիվ լինել, սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր հեշտությամբ վերջ կտաք վնասակար սովորույթներին: Խորհուրդ են տրվում ֆիզիկական վարժությունները, մաքուր օդին դուրս գալը: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ժամանակի հանդեպ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի և կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Սառը սնունդ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործեք: Երազներ լավ է չտեսնեք: Հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո: |
|