2022 թվականի սեպտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 529 | 21:00 | |
Սեպտեմբերի 15-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 23:15-ից՝ Երկվորյակի: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:25-ը, բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 20:25-ից, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով, ընտանիքով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Լավ օր է բուժական նպատակով սոված մնալու համար: Տեսությունը քիչ ծանրաբեռնեք: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազեր կտրել, զուգվել, զբոսնել, բայց չճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու դիմահարդարման միջոցներ օգտագործել: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, կրկնվող երաժշտություն լսելը և եթե ձեզ ձեր անունով կանչեն: Լավ նշաններ կլինեն կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|