2022 թվականի սեպտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 508 | 21:00 | |
Սեպտեմբերի 11-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 09:46-ից՝ Խոյի: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:44-ը, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը, ճապոնական խոհանոցի ուտեստներ փորձելը: Անբարենպաստ է խնձոր ուտելը, վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ ֆունկցիան ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 19:44-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգիստ ու չափավոր լինել: Անբարենպաստ է կենդանական սնունդ օգտագործելը, թռչուններ սպանելը: Խուսափեք սեռական կապերից: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության ու նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու, կարիքավորներին օգնելու օր է: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության, ներդաշնակության զգացումը: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթ ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|