2022 թվականի փետրվարի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2493 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Փետրվարի սկզբին շատ օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Այդ հատվածում կարող եք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, գործերում իսկական բեկման հասնել: Չի բացառվում նոր համախոհներ ու գործընկերներ ձեռք բերեք, որոնց շնորհիվ կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքներով ու մեծացնել եկամուտները: Հետո կգա ոչ միայն բացառապես ձեր, այլև շրջապատողների համար օգտակար գործեր անելու ժամանակը: Դուք անկեղծորեն հոգ կտանեք մյուսների բարեկեցության մասին, կուրախանաք, որ ձեր շնորհիվ ինչ-որ մեկը կարող է հաղթահարել դժվարությունները, ելք գտնել բարդ իրավիճակից: Ձեր արարքները առանց ուշադրության չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում ձեր արժանիքները չէին նկատում, կհասկանան, որ սխալ են եղել ու կաշխատեն կարգավորել հարաբերությունները: Ամսվա երկրորդ կեսը ամբողջությամբ բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում իսկապես կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ, չեն կիսում ձեր հայացքներն ու հետաքրքրությունները: Կարող եք վերականգնել հին կապերը, նոր ծանոթներ էլ ձեռք կբերեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամսվա սկիզբը շատ բարենպաստ կլինի: Դա հարմար ժամանակ կլինի լուրջ ու կարևոր գործերը ստանձնելու և նախկինում չափազանց բարդ թվացող հարցերը լուծելու համար: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել, խոչընդոտների առաջ չեք ընկրկի ու համախոհներ կգտնեք, եթե հասկանաք, որ միայնակ հազիվ թե հաջողության հասնեք: Փետրվարի առաջին կեսին շատ բան կսովորեք, ինֆորմացիա կստանաք, որը օգտակար կլինի հաջորդ մի քանի ամիսների ընթացքում: Նույն շրջանում հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք հուսալի համախոհներ ձեռք կբերեք, նրանց հետ միասին կարող եք շատ բան անել: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու մտերիմների մասին հոգ տանելը: Հնարավոր են փոփոխություններ անձնական հարաբերություններում. դրանք ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Որոշ կապեր, որոնց նախկինում թեթևամտորեն էիք վերաբերվում, կարող են լուրջ բնույթ ստանալ: Փետրվարի վերջին շատ Ցուլերի համար պարզ կդառնա, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես է լավ դա անել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Փետրվարի սկիզբը ամենահաջող ձևով չի դասավորվելու, հատկապես այն Երկվորյակների համար, որոնք հույս ունեին այդ հատվածում հեշտությամբ գլուխ հանել կարևոր գործից: Նույնիսկ առօրյա խնդիրների լուծումը ջանքեր կպահանջի, իսկ եթե նոր բան ստանձնեք, ապա հաջողությունների հասնելը շատ ավելի բարդ կլինի: Բայց նշանի ներկայացուցիչները չեն հուսահատվի ու ճիշտ էլ կվարվեն: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն: Բացի այդ, հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք իրագործելով՝ կկարողանաք պիտանի ծանոթություններ հաստատել, հանդիպել մարդկանց, որոնց մասին հետաքրքիր բաներ եք լսել: Ամսվա երկրորդ կեսին ձեզ շատ պետք կգա առաջին տպավորությանը չվստահելու և մյուսներին չհետևելու ունակությունը: Պատրաստ եղեք սեփական բարդ որոշումներն ընդունել. հազիվ թե այդ շրջանում ինչ-որ մեկի խորհուրդներն օգտակար լինեն ձեզ: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, նույնիսկ պատահական ծանոթները կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կգան ձեր հետևից: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Փետրվարի առաջին կեսին աշխատանքը սովորականից շատ ժամանակ և ուժեր կպահանջի: Երբեմն ներդաշնակ գործնական հարաբերություններին կխանգարեն կոլեգաների հետ կոնֆլիկտները, դատարկ բաների պատճառով առաջացած տարաձայնությունները: Դուք կաշխատեք հանգստություն պահպանել ու հարթել սուր անկյունները, բայց դա հեշտ չի տրվի: Իհարկե, իրավիճակից ավելի հեշտ գլուխ կհանեն նրանք, ովքեր մեծ կենսափորձ ունեն: Եթե սեփական փորձը քիչ է, արժե դիմել հին ծանոթներին, որոնք կհուշեն՝ ինչպես է լավ գործել: Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս, խոշոր գործարքներ կնքելիս: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք նրա բովանդակությունը: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Փետրվարի երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Նկատելիորեն կաճի գործնական ակտիվությունը, դուք հաճույքով կմիանաք ձեզ հեռանկարային թվացող նախագծերի վրա տարվող աշխատանքին: Հավանական են առաջարկներ, որոնք նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Անձնական հարաբերությունների տեսանկյունից փետրվարը բարենպաստ կլինի: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, կհաջողվի հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Փետրվարի սկիզբը հետաքրքիր հնարավորություններ կբացի: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, պահը բաց չթողնելը: Պատրաստ եղեք վճռական գործողությունների: Աստղերը ձեր կողմից կլինեն, այդ իսկ պատճառով շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Մասնագիտական առաջադրանքները լուծելուն կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթներին մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Փետրվարի առաջին կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա պետք է տպավորություն թողնել, օրինակ՝ պոտենցիալ գործընկերների, հնարավոր գործատուների և այլն: Ամսվա երկրորդ կեսը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում ուշադրություն կպահանջեն և՛ աշխատանքը, և՛ տնային գործերը, ընդ որում՝ ինչ-ինչ նախասիրություններից ու ստեղծագործ նախագծերից էլ չեք ուզենա հրաժարվել: Անձնական հարաբերությունները կարող են բարդ դասավորվել, բայց դուք անպայման կգտնեք բոլոր խնդիրների բանալին: Հավանական են ուղևորություններ: Դրանք կստիպեն հուզվել, բայց հաջող կանցնեն: Ճամփորդությունների ժամանակ հնարավոր են հաճելի ծանոթություններ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Փետրվարի սկիզբը բարենպաստ ժամանակ է համախոհներ փնտրելու համար: Դա պիտանի ծանոթությունների, ուժեղ տպավորություն թողնող հանդիպումների ժամանակ է, որոնք կարող են հետաքրքիր մտքեր տալ: Ձեր համարձակ նախաձեռնություններն աջակցություն կստանան, համախոհների մեջ շատ ազդեցիկ մարդիկ կլինեն: Նույն շրջանում հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Նշանի որոշ ներկայացուցիչներ մտերիմներից մեկի հետ կապված հաճելի լուրեր կստանան: Չի բացառվում՝ նորությունները ստիպեն ձեզ փոխել ծրագրերը, և դուք դրա համար միայն ուրախ կլինեք: Ամսվա երկրորդ կեսն արդյունավետ, բայց բավական լարված կլինի: Դուք շատ բան պիտի անեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Այդ հատվածում ընդունած որոշումները հաջող կլինեն: Դրանք կարող են նկատելիորեն դեպի լավը փոխել ձեր կյանքը: Ինչքան փետրվարի վերջը մոտենա, այնքան գործնական կապերը կշատանան, այնքան շատ պիտի աչքի առաջ լինեք: Այդ հատվածում հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կընդլայնեք շփման շրջանակները: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Ամսվա սկիզբը կարող է բավական բարդ լինել, հատկապես՝ աշխատանքի տեսանկյունից: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ընդ որում՝ ոչ միայն սեփական գործերով: Հաճախ պիտի ուղղեք ուրիշների սխալները, և դա ջանքեր կպահանջի: Սակայն դուք արժանապատվորեն կհաղթահարեք փորձություններն ու հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի: Դա շատերի հարգանքը առաջ կբերի: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք: Փետրվարի երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Այդ հատվածում աստղերի աջակցությամբ կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել այն, ինչը նախկինում անհավանական է թվացել: Տանը հաճելի հոգսերը կշատանան, հարազատների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Ձեր ջանքերի շնորհիվ շատ ընտանեկան խնդիրներ կմնան անցյալում: Ամսվա վերջին օրերը հագեցած կանցնեն: Դուք կարևոր իրադարձությունների անմիջական մասնակից կդառնաք, ձեր որոշումներից շատ բան կախված կլինի: Ինտուիցիան կօգնի ճիշտ վարվել նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Փետրվարի սկիզբը հետաքրքիր իրադարձություններ ու հաճելի անակնկալներ կբերի: Այդ հատվածում ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել: Իրադարձությունների անսպասելի ընթացքը նոր հնարավորություններ կբացի, դուք բաց չեք թողնի վաղուց երազածին հասնելու շանսը: Հին գործնական կապերը ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեն այն Կարիճները, որոնց գործունեությունը կապված է ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու, ինչպես նաև իրավաբանական հարցերը լուծելու, կոնֆլիկտները կարգավորելու հետ: Ամսվա երկրորդ կեսը հաճելի կանցնի, բայց ինքնադրսևորվելու ավելի քիչ հնարավորություններ կտա: Չի բացառվում՝ ժամանակի մեծ մասը ստիպված լինեք նվիրել բավական ձանձրալի գործերին, միապաղաղ խնդիրների լուծմանը: Աշխատեք դրանց լուրջ վերաբերվել, դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, անհարմար իրավիճակներից: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Օրինակ՝ անտեղի կհիշվեն հին վիրավորանքները: Բայց դուք կաշխատեք խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, իսկ ամսվա վերջին կհաջողվի վերականգնել ներդաշնակությունը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Փետրվարը հրաշալի շրջան է գործերում կարգուկանոն հաստատելու և ազատվելու համար նրանից, ինչը վերջին ժամանակներս խանգարում էր առաջ շարժվել: Աղեղնավորները կհասկանան, թե ինչն է նրանց համար իսկապես թանկ, իսկ ինչն են պահել միայն սովորույթի ուժով: Երբեմն ստիպված եք լինելու բավական կտրուկ գործել, բայց չեք կասկածի, որ ճիշտ եք վարվում, և դա ձեզ ինքնավստահություն կհաղորդի: Ամսվա առաջին կեսին արժե կապերին ընտրողաբար մոտենալ: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձում է ձեզ հետաքրքրել իր գաղափարներով, շատ բան է առաջարկում ու ոչ մի բան չի խնդրում դրա փոխարեն: Կարող եք հենվել փորձված համախոհների վրա, որոնք նույնիսկ ամենադժվար պահերին հուսախաբ չեն անի: Փետրվարի երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները ու կկարողանաք որոշել՝ արդյոք ուզում եք համապատասխանել նրանց ակնկալիքներին: Կարող եք վերջ տալ հին տարաձայնություններին, հարթել հարաբերությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան ուղղել այն սխալները, որոնց համար զղջում էին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Փետրվարը բացառապես բարենպաստ ամիս կլինի կարևոր գործերի համար: Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը հենց հիմա անցեք. աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ հաջող կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հավանական են նշանակալի դրական փոփոխություններ, որոնք հաճախ ձեր նախկին ջանքերի արդյունքը կդառնան: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ նոր համախոհներ կգտնեք: Չպարտավորեցնող ծանոթությունը կարող է ձեր առաջ մասնագիտական բարձունքների տանող ճամփա բացել: Գործնական հարաբերություններում արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ կհասկանաք՝ ինչպես պահել ձեզ գործընկերների ու ղեկավարության հետ: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Փետրվարը վատ ամիս չի լինի խոշոր գործարքների, լուրջ գնումների համար: Փետրվարի վերջին օրերը բարենպաստ կլինեն ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կմտապահեք այն ամենը, ինչը կարող է պետք գալ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Փետրվարին շատ բանի կհասնեք, եթե համառ ու նպատակասլաց լինեք, հաջողակ լինելու և նպաստավոր պայմանների վրա հույս չդնեք: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր գիտելիքներից ու փորձից, մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունից ու ցանկությունից, ցանկացած խոչընդոտ հաղթահարելու պատրաստակամությունից: Հիշեք, որ դժվարություններից մենակ գլուխ հանելու անհրաժեշտություն չկա: Դուք հուսալի համախոհներ ունեք, որոնց կարող եք ամեն պահի դիմել: Ամիսը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Դա տեղին ու ժամանակին կլինի, ձեր նախաձեռնությունը աջակցություն կստանա: Նոր ծանոթությունը կարող է սիրային պատմության սկիզբ դնել, որն էլ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Հավանական են դրական փոփոխություններ արդեն եղած հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս հաշտ չէիք սիրելիի հետ, փետրվարը կօգնի վերջ դնել տարաձայնություններին: Եկել է ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու ժամանակը, որոշելու, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Փետրվարը բարենպաստ ամիս կլինի շփումների համար: Այն հնարավորություն կտա պիտանի ծանոթություններ հաստատել, նոր գործնական կապեր ձեռք բերել, համախոհներ գտնել: Բացառապես հաճելի կլինի այն մարդու հետ հանդիպումը, որի մասին նախկինում շատ եք լսել: Ընկերանալը դժվար չի լինի, անմիջապես համակրանք կառաջանա: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Ձեզ հեշտությամբ կսիրահարվեն առաջին հայացքից: Նախկինում ծագած ու լուրջ թվացող շատ խնդիրներ հիմա զարմանալիորեն արագ կլուծվեն: Դուք ուրիշի օրինակին չեք հետևի, ձեր ձևով կգործեք, նոր բան կհորինեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ փորձարկումներ հաջող կլինեն: Փետրվարի առաջին կեսին արժե կենտրոնանալ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու վրա, քանի որ ավելի ուշ լրիվ նոր առաջադրանքներ ու ծրագրեր կհայտնվեն: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ գործնական առաջարկները: Դրանք մերժել չեք ուզենա: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները: |
|