ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 548 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 8-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:42-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, կերպափոխությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցումներով զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի մաքրում անել: Կարող եք դեղեր պատրաստել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:42-ից, ամեն քայլը պետք է լավ մտածել ու գնահատել: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները, սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ շփման մեջ լինել ջրի հետ, մնալ տանը, երեխաների ու կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 548 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0