ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 859 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 7-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 01:52-ից՝ Ցուլի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:31-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը, ափսե կոտրելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 10:31-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, կերպափոխությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցումներով զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի մաքրում անել: Կարող եք դեղեր պատրաստել:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Բարդ օր է: Ուշադիր է պետք լինել աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Լավ է երազներ չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 859 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0