2022 թվականի փետրվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 615 | 21:00 | |
Փետրվարի 4-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 17:56-ից՝ Խոյի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:04-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 10:04-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Այսօր մեծ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց չի կարելի շատակերությամբ զբաղվել: Խուսափեք նաև սոված մնալուց: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, եթե տարերքն ինչ-որ բան կործանի, քանդի: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59 և 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատը տեսնեք: |
|